Թուրքիայի դատախազությունը որոշել է դադարեցնել կոռուպցիացի հետաքննությունը իշխանության վերին օղակներում, որը բերել էր 3 նախարարի հրաժարականի, հայտնել է BBC-ն:

Հետաքննության տակ գտնվում են 53 մարդ, բայց քննությանը չհաջողվեց ապացույցների բավարար քանակություն հավաքել, որպեսզի նրանց հանդեպ կոռուպցիայի մեղադրանք առաջադրվի: Սկանդալն առաջացել է դեռ գարնանը, երբ երկու նախարարների որդիները մեղադրվեցին կաշառք վերցնելու մեջ:

Թուրքիայի այժմյան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ այն ժամանակ էր հայտարարել, երբ դեռ վարչապետ էր, որ դա միջոց է իրեն հեռացնել իշխանությունից: Էրդողանը ինքն էր հրամայել իրեն չգոհացնող մի քանի դատախազի պաշտոնանկ անել: