«Հոկտեմբերի 15-ին Բելգիայում էր գտնվում ԼՂՀ ԱԺ նախագան Աշոտ Ղուլյանը, որի բազմաթիվ հանդիպումներից մեկը անցկացվել էր Եվրախորհրդարանում: Հանդիպմանը ներկա են գտնվել բազմաթիվ հյուրեր, Եվրախորհրդարանի մոտ տասը պատգամավոր, որոնք շնորհավորել են Արցախի անկախության 23-րդ տարեդարձը, իսկ նրանցից մեկը՝ Ֆրանկ Էնգելը, առաջարկել է ստեղծել «Արցախ-Եվրախորհրդարան» բարեկամական խումբ: Այսօր արդեն մեր հարևան՝ սև և սպիտակ մանր կճղակավորները, չդավաճանելով իրենց ոճին հանդես եկան հերթական զավեշտալի հայտարարությամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը և հավելում.

«Ազերիների Միլի Մեջլիսի խոսնակ Օգտայ Ասադովը հայերին մեղադրել է սուտ տեղեկատվություն տարածելու մեջ: Ընդունելով խելացի դեմք այս ծերացած կոյունլուն լուրջ դեմքով բարբաջում էր, որ Եվրախորհրդարան-Արցախ բարեկամական խումբ չկա, և հայերը դա հնարել են: Հետաքրքիր է իմանալ, թե Ֆրանկ Էնգելի երկու օր առաջ արած հայտարարությունը ինչո՞ւ է հայերին վերագրվում: Սակայն, կոյունլուները քիչ առաջ հանդես եկան արդեն երկրորդ հայտարարությամբ: Սրա հեղինակն էլ Թալե Հեյդարովն է՝ ազերիների ԱԻ նախարար Քեմալեդին Հեյդարովի որդին, որը հայրիկի փողերով «Եվրոպաներում» Բաքվի շահերն է պաշտպանում և համարվում է «նավթա-խավիարային» դիվանագիտական դպրոցի կարկառուն դեմքերից մեկը: Այս «դիվանագետի» հատարարությունից էլ գալիս ենք այն եզրակացության, որ այդ խումբն արդեն ձևավորվել է և ազերիները «զարգացած Եվրոպային» հիշեցնում են իրենց «մեկ միլիոն փախստականների և քսան տոկոս հայերի կողմից գրավված տարածքների մասին»: 
Ըստ Օ. Ասադովի այս տեղեկությունը հայերի «հերթական սուտն» է: Սակայն Թ. Հեյդարովը իր «ջղային» նամակով հաստատում է այդ լուրի իսկությունը, որի պաշտոնական հաստատման դեպքում կարելի է ասել, որ ազերիները ևս մեկ ապտակ ստացան: 

Հ. Գ. Արցախի հետ բարեկամական խմբեր կան ձևավորված Ֆրանսիայի և Լիտվայի օրենսդիր մարմիններում, որոնց գործնեությունը բավական նյարդայնացնում է Բաքվին: Ինչքան այսպիսի խմբեր շատ ձևավորվեն օտարերկրյա պարլամենտներում, այնքան ազերիները ավելի «կտառապեն»: Իմ կարծիքով մենք՝ ՀՀ-ը և Սփյուռք-ը կարող ենք այսպիսի խմբեր ձևավորել Արգենտինայի, Ուրուգվայի, Սլովակիայի, Կիպրոսի, Հունաստանի և մի շարք այլ երկրների օրենսդիր մարմիններում»: