«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարության մոտ բողոքի ակցիաների մշտական մասնակիցն են նաև ՀՀԿ-ի երկու կարկառուն ներկայացուցիչները՝ սկանդալային ՀՀԿ-ի տատին և ՀՀՇ-ՀՀԿ-ի Գևորիկը։ Սակայն նրանք ոչ թե իշխանության դեմ են բողոքում, այլ՝ միմյանց։ Նախօրեին նրանք գաղափարական սուր տարաձայնություններ ունեցան, բանը հասավ նրան, որ էմոցիոնալ տատը ձեռնափայտը բարձրացրեց և օդում ճոճելով՝ սպառնաց հարվածել Գևորիկի գլխին։

Մեր հարցին, թե ինչով է պայմանավորված նույն կուսակցության համակիրների միջև նման լարվածությունը, Գևորիկը վրդովված վրա տվեց. «Նա կեղծավոր պառավա, ՀՀԿ-ի համակիրը չի»։ Ի պատասխան իր գաղափարակցի՝ տատն էլ նետեց. «Նա Հանրապետականին չի պաշտպանում, նա նի ռիբա, նի մյասո ա»»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: