Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Եկմալյան 5 հասցեում կառուցված բնակելի շենքի բնակարանները դեռևս 2006 թվականին ձեռք բերած քաղաքացիներին, ովքեր, սակայն, մինչ օրս հնարավորություն չեն ստացել բնակություն հաստատել այնտեղ: Քաղաքացիները վարչապետին են ներկայացրել շենքի կառուցման մանրամասները, ստեղծված իրավիճակը և խնդիրները:

Հովիկ Աբրահամյանը կարևորել է կառուցապատողների և բնակարանները ձեռք բերած քաղաքացիների միջև առկա վեճի լուծումն իրավական հարթությունում, օրենքի շրջանակում:

Հիշեցնենք նաև, որ երեկ՝ հոկտեմբերի 16-ին, կառավարության շենքի դիմաց  հավաքվել էին բնակիչները և բողոքի ակցիա էին կազմակերպել՝ փորձելով փակել Տիգան Մեծի փողոցը: Կառավարական նիստից հետո վարչապետը ընդունել և զրուցել էր Բուզանդի, Հանրապետության, Եկմալյան 4-16 տարածքի նախկին բնակիչներին: Նրանց տները 2006թ-ից պետական կարիքները հոգալու համար, կառավարության որոշումներով ներառվել են գերակա շահի տակ: