Հոկտեմբերի 9-12-ը տեղի է ունենացավ «ՊանԱրմենիան Էքսպո» տարվա գլխավոր ցուցահանդեսը, որին մասնակցում էր նաև Հայաստանում արտաքին գովազդով զբաղվող առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը: 

«Պանարմենիան էքսպո 2014» ցուցահանդեսին մասնակցում էին 120 կազմակերպություններ, որտեղ իր ուրույն մասնակցությունն ցուցաբերեց նաև «Մոշն Թայմ» ընկերությունը: «Մոշն Թայմ» ընկերությունը այս անգամ ևս մատուցեց յուրահատուկ անակնկալներ միջոցառման կազմակերպիչներին և մասնակից կազմակերպություններին, ինչի շնորհիվ արժանացավ «Վստահելի Գործընկեր» մրցանակին:

Փակման արարողություւնը և պատվոգրերի հանձնումը տեղի ունեցավ «Յանս» ակումբում, որտեղ ներկա էին բոլոր մասնակից կազմակերպությունները: Միջոցառման ընթացքում ցուցահանդեսի կազմկոմիտեի կողմից ստեղծված հանձնաժողովի անունից հանձնեցին մրցանակներ այն ընկերություններին, որոնք ակտիվ մասնակցություն էին ցուցաբերել ցուցահանդեսին:

Սա «Մոշն Թայմ» ընկերության 150-ից ավելի գործընկերների հետ տարված բարեխիղճ աշխատանքի գնահատականն է: