Համացանցում է հայտնվել նոր սոցիալական հոլովակ ընդդեմ կանանց բռնության: Հոլովակը կոչվում է «Խոսիր/speak», որի մեջ նկարահանվել են հայ հայտնի դեմքեր: Արտակ Արզումանյանը, Արամ MP3-ն, Քրիստինե Պեպելյանը, նազիկ Ավդալյանը և այլոք կոչ են անում բռնության զոհերին և ականատեսներին խոսել, չլռել կատարվածի մասին: 

«Խոսի՛ր, մենք լսում ենք քեզ»,- այս խոսքերով է ավարտվում հոլովակը: