Ժամանակներն այնպիսին են, որ հաճախ չենք կարողանում երկար ժամանակ տրամադրել նախաճաշ պատրաստելու համար: Կամ ուղղակի թողնում ենք ու առանց նախաճաշելու դուրս գալիս տանից՝ չմտածելով հետագա առողջական խնդիրների մասին: Այսօր կան բազմաթիվ արագ լուծումներ հնարավորինս արագ և համեղ կազմակերպելու մեր աշխատանքով կամ դասերով լի օրը:

Իհարկե, արագ պատրաստվող ուտեստների մեծ մասը վտանգավոր են մեր օրգանիզմի համար, քան՝ օգտակար: Այնուամենայնիվ կան այնպիսի ապրանքանիշներ ու արագ սննդի տեսակներ, որոնք ապացուցում են հակառակը:

2011 թվականին հիմնադրված ու արտաքին գովազդի ոլորտում մեծ հաջողություններ գրանցած «Մոշն Թայմ»-ի (Motion Time) երիտասարդ ու նպատակասլաց մասնագիտացված խմբի հետ այս անգամ համագործակցել է ՝ «Բրենդ լիդեր» ընկերությունը, որը հանդիսանում է «Բիգ Բոն» , «Ռոլլտոն» և մի շարք այլ ապրանքանիշների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Առաջատար հանդիսացող և իր ձեռք բերած վստահելի գործունեության շնորհիվ «Մոշն Թայմ» (Motion Time) այս անգամ նույնպես անտարբեր չթողեց ևս մի ընկերության,որը դարձավ գովազդային լավագույն ընկերություններից մեկի գործընկերը:
«Մոշն Թայմ»-ն (Motion Time) այս ընկերության բարձրորակ ապրանքները, որոնք արագ պատրաստվող մի շարք մակարոնների, պարենային ապրանքների լայն տեսականեր են, ներկայացնում են հասարակական տրանսպորտի և մի շարք այլ ավտոմեքենաների միջոցով:

«Մոշն Թայմ» (Motion Time) աշխատանքային թիմը ցանկացած ապրանքին և ծառայությանը համապատասխան գովազդային ստեղծարար լուծումներ է տալիս՝ այն հասանելի դարձնելով սպառողական ամենալայն շրջանակների: