Դևիդ Բեքհեմը կդառնա ՅՈՒՆԻՍԵՖ-ի` «Էբոլա» վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված արշավի դեմքը: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն հղում կատարելով  Independent-ին: 

Անգլիայի ֆուտբոլի հավաքաականի նախկին ավագը կմասնակցի «Էբոլա» վիրուսով վարակվելու հավանականության նվազմանը նպաստող միջոցառումների կարևորությունը բացատրող սոցիալական տեսահոլովակի ստեղծմանը:

Դևիդ Բեքհեմը իր ֆեյսբուքյան էջում արդեն ներբեռնել է նկարներ և մեկնաբանել, որ Շոտլանդիայում արդեն նկարահանում են տեսահոլովակը, և նա չէր կարող համբերել մինչև նկարահանումների ավարտն ու չներկայացնել հետնաբեմի նկարները:

Հիշեցնենք, որ Ամերիկայում իշխանությունները խիստ հսկողություն են սահմանել օդանավակայաններում: Ներկա պահին վարակակիրների թիվը անցնում է 8400-ը և աշխարհում արդեն մահացել են 4033 մարդ «Էբոլա» վիրուսից: