Ավիատոմսերի թանկացման մասին խոսակցությունները լայն թափ են ստանում: Մեր տեղեկութունների համաձայն տոմսերի թանկացման պաճառ է հանդիսանում հայկական «Air Armenia» ընկերության լուծարման մասին ապատեղեկատվությունը ինչը հետևողականորեն հերքվում է «Air Armenia» ավիաընկերության ներկայացուցիչների կողմից: Օրեր առաջ Tert.am լրատվական կայքին տրված հարցազրույցի ընթացքում «Air Armenia» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը պատասխանելով լրագրողի հարցերին նշել էր, որ «ամռան ընթացքում փորձեր են եղել խոչընդոտել ավիաընկերության գործունեությունը այնպես անելով, որ չլինի հայկական փոխադրող» ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի մասնավորապես ռուսական ավիաընկերությունների համար և տոմսերի արժեքների բարձացումը անխուսափելի իրականություն կդառնար:

Հասարակության շրջանում շրջանառվող տեղեկությունների համաձայն դեպի ռուսաստանի դաշնություն տոմսերի արժեքները հնարավոր է թանկանան 20-30 տոկոսով: 20-30 տոկոսը բավական մեծ թիվ է, նույնիսկ 10 տոկոսը կարող է բացասական անդրադառնալ արդեն, իսկ բավական բարձր գին վճարող ուղևորների և դեպի Հայաստան եկող զբոսաշրջիների հոսքի և թվի վրա:

Օտարերկրյա ավիաընկերությունների կողմից հայկական ավիափոխադրող «Air Armenia» ընկերության համար ստեղծված խոչընդոտները արտահայտվում են մասնավորոպես դեմփինգային գործունեությամբ: Դեմփինգի արդյունքում փոքր և միջին ավիաընկերությունների միջոցով ժամանակավորապես ճնշում է գործադրվում թիրախային ընկերության վրա՝ նրան ստիպելով իջեցնել տոմսերի արժեքները, այդպիսով ընկերության պատճառելով միլիոնների հասնող վնասներ, ինչի արդյունքում ընկերությունը արագ դուրս է մղվում շուկայից:

Սակայն այս ամենի հետ մեկտեղ խնդիրը կա նաև Հայաստանյան լրատվամիջոցների հետ. հայ հասարակությունը դժվարանում է հավատալ, որ «Արմավիա» ընկերության հետ կապված խայտառակ պատմություններից հետո նույնը չի կրկնվի արդեն իսկ մեկ տարի հայկական եռագույնը երկնքում ներկայացնող և «Հայոց երկինք» հասկացության պատասխանատվությունը ստանձնած «Air Armenia» ընկերության հետ:

Լրատվամիջոցների մի մասի կողմից պարբերաբար շրջանառվող ավիաընկերության լուծարման մասին տեղեկատվությունը խուճապ առաջացնելու հետ մեկտեղ նվազեցնում է ընկերության զարգացման հնարավորությունները, նույնքան վնաս հասցնելով Հայկական փոխադրողին որքան, որ օտարերկրյա ընկերությունների կողմից հայկական ավիացիան վերջնականապես ոչնչացնելուն ուղղված նպատակային քաղաքականությունն է:

Օտարերկրյա ավիաընկերությունները ունենալով պետական աջակցություն մրցակցային իրավիճակում ստանում են որոշ ուղղություններով չվերթներ իրականացնելու ոչ ուղղակի մենաշնորհային առավելություն, փաստացի տվյալ ընկերությունների համար հնարավորություն է ստեղծվում հեշտությամբ հաղթահարել դժվարությունները և իրականացնել ճկուն, բայց ագրեսիվ գնային քաղաքականություն:

«Air Armenia» ավիաընկերությունը հանդիսանալով Հայաստանից Ռուսաստանի դաշնություն և Եվրոպական երկրներ ավիափոխադրումներ իրականացնող միակ հայկական ընկերությունը կարող է դիտարկվել որպես հիմնական խոչընդոտ օտարերկրյա ավիափոխադրողների համար դեպի Հայաստան թռիչքներ իրականացնելիս և գնային քաղաքականույթուն թելադրելիս:

Հայաստանի նման փոքր երկրներում կասկածի տակ առնելով հայկական փոխադրողների լինելիության գործոնը նպատակային հարված է հասցվում տվյալ երկրի տրանսպորտային հաղորդակցության համակարգին ինչը ռազմավարական տեսանկյունից առաջնային սպառնալիք է երկրի անվտանգությանը և պետականությանը: