Հոկտեմբերի 9-12-ը տեղի է ունենալու «ՊանԱրմենիան Էքսպո» տարվա գլխավոր ցուցահանդեսը: 2014թ.- ին այն առանձնահատուկ է, քանի որ այս տարի տեղի կունենա 5-րդ հոբելյանական ցուցահանդեսը, որը նվիրված է Էրեբունի–Երևանի 2796 ամյակին:

«Մոշն Թայմ» ("Motion Time") ընկերությունը, կարևորելով տնտեսական առաջընթացի դերը երկրի և հասարակության կայացման գործում, համագործակցում է «ՊանԱրմենիան Էքսպո» ցուցահանդեսի կազմակերպիչների հետ: Այս կապակցությամբ YerevanNews.am Երևան Նյուզ.ամ լրատվականը զրուցեց ընկերության գովազդի բաժնի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանի հետ:

- ՄԵնք տեղյակ ենք, որ «Մոշն Թայմ» ընկերությունը պարբերաբար մասնակցում է տարբեր ցուցահանդեսների: Քանի՞ անգամ եք դուք մասնակցել «ՊանԱրմենիան Էքսպո»-ին և ինչո՞ւ է այս ցուցահանդեսի մասնակցությունը կարևոր Ձեր ընկերության համար:

- «Մոշն Թայմ» ընկերությունը «Պրոմ Էքսպո» ընկերության կազմակերպած ցուցահանդեսներին մասնակցում է արդեն 8-րդ անգամ: Այս տարի «ՊանԱրմենիան Էքսպո»-ին մասնակցում ենք ընդհանուր առմամբ 2-րդ անգամ:

Տարվա ընթացքում 2 անգամ մասնակցում ենք ցուցահանդեսների, քանի որ այստեղ են գտնվում այն ընկերությունները, որոնց կոմունիկացիոն քաղաքականության մեջ մեծ է արտաքին գովազդի դերը: Մեզ իհարկե հետաքրքրում են մասնակից կազմակերպությունները և բոլոր այցելուները:

Ցուցահանդեսի շրջանակներում «Մոշն Թայմ» ընկերությունն անակնկալներ է մատուցում մասնակից ընկերություներին, որի արդյունքում հաղթող կազմակերպությունը ստանում է անվճար գովազդի հնարավորություն հասարակական տրանսպորտի վրա: Նշեմ նաև, որ ամբողջ ծախսերը հոգում է մեր ընկերությունը:

- Իսկ կարելի՞ է ասել «ՊանԱրմենիան Էքսպո»-ին մասնակցությունը Ձեր ընկերության համար դարձել է ավանդույթ:

- Միանշանակ, քանի որ մենք արդեն իսկ մի քանի անգամ մասնակցել ենք ցուցահանդեսներին և վստահ ենք, որ սա կրելու է շարունակական բնույթ, կարելի է ասել ցուցահանդեսը հանդիսանում է մեր PR-ի մի մասը:

- Լիլիթ, իսկ կարո՞ղ եք նշել, թե ինչ կարող են սպասել ձեր ընկերությունից ձեր մյուս հաճախորդները՝ ցուցահանդեսի շրջանակներից դուրս:

- Բնականաբար «Մոշն Թայմ» ընկերության հաճախորդները պետք է ունենան սպասելիքներ և՛ ցուցահանդեսի շրջանակներում, և՛ դրանից դուրս, մենք պատրաստել ենք և իրականացնում ենք տարբեր անակնկալներ: Այժմ մենք հնարավորություն ենք ընձեռում մեր հաճախորդներին ունենալ ոչ միայն շարժական գովազդ, այլ նաև գովազդային այլ հարթակներ:

- Իսկ ի՞նչ կցանկանաք ընդգծել « ՊանԱրմենիան Էքսպո»-ի մասնակիցների և այցելուների համար:

- Առաջարկում ենք մեր ապագա գործընկերներին կամ առհասարակ ցանկացած հետքրքրվողներին գալ և մասնակցել «ՊանԱրմենիան Էքսպո» ցուցահանդեսին, որտեղ հնարավորություն կունենան տեղում ստանալ իրենց հետաքրքրող հարցի պատասխանը , ինչպես նաև հնարավորություն կնձեռվի զեղչային համակարգով տեղում կնքել պայմանագիր:

Կցանկանամ նաև նշել, որ մեր ընկերությունը յուրահատուկ երանգ և եռանդ է հաղորդում ցուցահանդեսին: Բազմիցս նշվել է, որ մեր ընկերությունը հանդիսանում է ցուցահանդեսների ամենաակտիվ մասնակիցը, թե՛ տաղավարի դիզայնով, թե՛ կազմակերպած խաղարկություններով:

Մարդիկ արդեն գիտեն. եթե մասնակցում է «Մոշն Թայմ» ընկերությունը, ապա ներդրվում են բոլոր ուժերը արժանի ներկայանալու համար:

Ցանականում եմ, որ Հայստանում տնտեսական վիճակը կայունանա, մարդիկ հնարավորություն ունենան ստեղծել իրենց բիզնեսը, քանի որ կյանքը նման է շախմատի տախտակի` ամեն ինչ կախված է Ձեր քայլերից: