Սյունիքի մարզպետի նշանակման հանդեպ անտարբեր չի մնացել նաև դերասան Հայկ Մարությանը: Նա իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Ինչո՞ւ ենք տանջվում «Սուպեր մամա» ֆիլմը նկարում, երբ ազգովի հայտնվել ենք ավելի մասշտաբային ֆիլմում: Ֆիլմի անունն է «Սուպեր մարզպետ»: Ֆիլմի ժանրը՝ կրիմինալ կոմեդիա՝ գողություններ, դանակահարություններ, կրակոցներ, սպանություններ և այլն: Ֆիլմն իհարկե ունի happy end: Գլխավոր հերոսը վերջում ստանում է պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում: Կապ չունի, որ այդպիսի գիտություններ գոյություն չունեն, կա՛մ կան պատմական գիտություններ, կա՛մ փիլիսոփայական, չէ՞ որ ֆիլմում ամեն ինչ հնարավոր է: Չէ՞ որ ֆիլմի անունը «Սուպեր մարզպետ» է: Չէ՞ որ ֆիլմի ռեժիսյորները ինչ կուզեն՝ այն էլ կանեն: Իսկ ժողովուրդը միևնույնն է իրենց աղ ու հացով կդիմավորի»: