Տոնավաճառների բողոքող աշխատակիցները այժմ էլ գտնվում են ՀՀ կառավարության շենքի դիմաց: Հարյուրավոր մարդիկ ամեն օր տարբեր պետական մարմինների շենքերի մոտ իրենց բողոքի ձայնն են բարձրանում արդեն երեկվանից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ: Սակայն այսքան մարդու բողոքն ու չիճերը մնում են անպատասխան: 

Այժմ առևտրականների բազմությունը ՀՀ կառավարության շենքի դիմաց կանգնած բղավում և պահանջում են օրենքի կասեցում:

«Մեր շարքերը գնալով ստվարանում են: Նրանք պետք է վախենան դրանից»,- ասում է հավաքվածներից մեկը: 

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում: