«Չորրորդ իշխանությունը» գրում է.

«Քառյակը 12 պահանջ էր ներկայացրել կառավարությանը՝ նրան ժամանակ տալով պատասխաններ հնչեցնել դրա առիթով: Պատասխանը 5 ամիս չկար, որից հետո ոչիշխանականները հայտարարեցին, որ մինչև սեպտեմբերի 30-ը իրենք կհամբերեն, բայց դրանից հետո կնախաձեռնեն հանրահավաքային շարժում՝ պարտադրելով կառավարությանը անդրադառնալ իրենց պահանջներին:

Կառավարությունը դարձյալ ծպտուն չհանեց: Արդյունքում՝ ոչիշխանականները սկսեցին հանրահավաքային պայքարը՝ նախ մարզերից: Համապետական հանրահավաքի օր նշանակվեց հոկտեմբերի 10-ը:

Եվ ահա երեկ՝ հոկտեմբերի 10-ին ընդառաջ, ՀՀ կառավարությունը որոշեց պատասխանել ոչիշխանականներին: Պատասխանը ծավալուն է, ուստի մենք առանձնացրել ենք ասելիքի կարևոր կտորները: Միայն փաստենք որ կառավարության «ցրողական» պատասխանները կարող են ոչ միայն մեկ, այլև 100 հանրահավաքի թեմա դառնալ»:

Մանրամասները՝ թերթի համարում: