Այսօր գիշեր հայրենիք վերադարձավ դեռևս 2013թ. գերեվարված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը: Երևանի «Զվարթնոց» օդնավակայանում հավաքվել էին Հակոբի հարազատները, մարդիկ, որոնք ցանկանում էին դիմավորել Ադրբեջանում պատանդ ընկած ՀՀ քաղաքացուն: Վերադարձը հայրենիք լի էր երջանկության արցունքներով: Հակոբը սպասասրահ մտավ վազելով և թռչկոտելով: 

Այնուհետև Հակոբը զրուցեց լրագրողների հետ և պատասխանեց որոշ հարցերի: Նա ասաց, որ իսկապես մոլորվել էր և հատել սահմանը: Ինքը շարունակելու է ծառայությունը և պարտքն է տալու հայրենիքի առջև: 

«Այո՛, ինձ ծեծել են ու հայհոյել: Ասել են մեր ասածով չանես, մեր ասածով չշարժվես, էն չոբանի օրը կընկնես: Սպառնում էին գնդակահարել: Հարցազրույցները ճնշումների ներքո էին, հարցազրույցից առաջ կանչում էին ու ասում էին ինչ պետք ա խոսամ»,- պատմում է նա: 

Մանրամասները՝ տեսանյութում: