«Ժողովուրդ» թերթը գրում է.

«- ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիմնավորումներ ունի, որ Դուք ձեր առանձնատան վերևի հարկից կանչել եք Ավետիք Բուդաղյանին, և երբ վերջինս կանչին արձագանքելով ետ է գնացել, սառնասրտորեն սպանել եք նրան: Դուք ե՞ք սպանել նրան:

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի այս հարցին Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրեն Խաչատրյանը պատասխանել է. «Այդ դեպքի մասին չեմ ուզում խոսել: Միայն կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանն անհեթեթություն է անում: Ինքը ոչ էքսպերտ է, որ էլ քննիչ, եղա՞վ»:

Մեր մյուս հարցին, թե տեղեկություններ կան, որ դուք հանք եք նվիրել ու դրա դիմաց են Ձեզ նշանակել մարզպետ, ճի՞շտ են:

«Բայց ես կարո՞ղ է էներգետիկայի նախարար եմ»,- տարակուսել է նա:

Երբ համառեցինք, որ հանք ունենալու համար պարտադիր չէ նախարար լինել, Խաչատրյանը պատասխանեց. «Հանք ունեմ, այն հիմա էլ օգտագործում եմ, ոչ մեկի չեմ տվել, դա անհեթեություն է»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: