Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ս.թ. հոկտեմբերի 1-ին հանդիպում է ունեցել ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Ստուդենիկինի հետ, հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի և պաշտպանության նախարարների խորհրդի առաջիկա նիստերի օրակարգը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միասնական (միացյալ) համակարգի ստեղծմանն ու ՀԱՊԿ-ի ավիացիոն ուժերի ձևավորմանը վերաբերող հարցեր:

Համաձայն ՀԱՊԿ-ի օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2015թ. պլանի, քննարկվել են նաև գալիք տարում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք «Անքակտելի եղբայրություն-2015» հավաքական խաղաղապահ ուժերի համատեղ զորավարժության անցկացմանն առնչվող խնդիրներ: