Այսօր Ազգային ժողովում՝ 2013թ. գործունեության վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ, Աժ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հարց բարձրացրեց՝ Հանրային ռադիոյի աշխատակիցների աշխատավարձերի վերանայման հետ կապված:

«Հանրային ռադիոյի աշխատակիցների աշխատավարձը միջինացված թվերով մրցունակ չեն: Ի՞նչ միջոցներ եք նախատեսում այս խնդրի առնչությամբ: Իհարկե, ցավոք, 2014թ-ին խնդիրը չի լուծվել, բայց ես մի փոքր առաջ եմ անցնում հարցնելով՝ ի՞նչ եղանակներ եք մտածում աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ»,- հարցն ուղղեց Հանրային Հեռուստառադիոընկերության տնօրեն Ռուբեն Ջաղինյանին:

Ֆարմանյանը, պատրաստ է 2015թ-ի բյուջետային քննարկման ժամանակ, այս հարցը կրկին բարձրացնել: Ռուբեն Ջաղինյանը համաձայնեց, որ իսկապես այդ խնդիրը կա, և հարցը իրենց ուշադրության կենտրոնում է: