«ՀՅԴ», «ԲՀԿ», «Ժառանգություն» և «ՀԱԿ»-ը հրավիրել են համատեղ նիստ, որում քննարկել են «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ բողոքող ժողովրդի ցանկությունները, վերջին զարգացումները և այլ կարևոր հարցեր: 

Նիստից հետո պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտնեց լրագրողներին, որ  քառյակը պատրաստվում է լիագումար նիստի մեկնարկի ժամանակ դիմել ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին և պահանջել, որպեսզի ԱԺ նախագահի մոտ հրավիրվի հրատապ խորհրդակցություն, որի ժամանակ կքննարկվեն «Շրջանառության հարկի» վերաբերյալ վերջին զարգացումները և լուծումներ կառաջարկվեն:

Պատգամավորը հայտնեց նաև, որ իրենք պետք է դիտարկեն և օրենքը կասեցնելու տարբերակը, և նոր օրենքի քննարկումը: Հակառակ դեպքում հնարավոր է Քառյակը օգտագործի այլ զինանոցի գործիքներ, ինչպիսին է՝ արտահերթ նիստը: