Իրաքյան շեյխերը փորձում են միավորել տեղական ցեղերին «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար, որոնք սպառնում են Բաղդադին: Չնայած ավելի քան 6 շաբաթ տևող օդային հարվածներին, իրաքյան զորքերը միայն պաշտպանում են սեփական դիրքերը: Նրանց մինչ այժմ չի հաջողվել անցնել հարձակման: 

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ նրանց թղթակցին առաջին անգամ հաջողվել է հանդիպել իրաքցի զինվորականի հետ, որը ողջ է մնացել այս ահաբեկչական խմբավորման հարձակումից հետո: