Դալասում գրանցվել է էբոլայով հիվանդանալու առաջին դեպքը ԱՄՆ տարածքում: Տեխասի հոսպիտալի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ հիվանդը, որի անունը չի բացահայտվում, այժմ գտնվում է ինֆեկցիոն մեկուսարանում: 

Առողջապահության միջազգային կազմակերպությունը հաղորդում է Աֆրիկայում գրանցված ավելի քան 3000 էբոլայի զոհերի մասին: Զոհերի թիվը առավել մեծ է Լիբերիայում: Նիգերիայում հիվանդությամբ վարակման 19 դեպք է գրանցվել, ինչպես նաև 1 դեպք հայտնաբերվել է Սենեգալում: 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս հիվանդության մասին ասել է, որ այն «գլոբալ անվտանգության խախտման սպառնալիք» է: Նրանք մտադրված են Լիբերիա ուղարկել մոտ 3000 զինվորական էբոլայի տենդը հաղթահարելու համար: