People և Hello! հանդեսները հրապարակել են ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի և արաբական ծագումով հայտնի իրավապաշտպան Ամալ Ալամուդդինի հարսանեկան արարողության առաջին լուսանկարները:

53-ամյա Քլունիի և 36-ամյա Ամալի հարսանիքը տարվա ամենասպասվող իրադարձություններից էր արևմտյան մամուլում: Այժմ հայտնի են դարձել նաև մանրամասներ:

Հարսնացուն եղել է Oscar de la Renta-ի ստեղծած ճերմակ հարսանեկան զգեստով, փեսացուն՝ Giorgio Armani կոստյումով: Նա նաև կրել է իր կնոջ նվերը՝ վերնաշապիկի ճարմանդներ, որոնց վրա արաբերեն գրված է իր անունը:
Հայտնի է դարձել նաև, որ արարողությունը Վենետիկի Aman Canal Grande Hotel-ում շատ ուրախ է անցել: