Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքը հրապարակել է հոկտեմբերյան վարկանիշային աղյուսակը:

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը նահանջել է երեք հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 5-րդ տեղը: Հայաստանի ուժեղագույն շախմատիստի վարկանիշը կազմում է 2793 միավոր:

Առաջին տեղում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը (2863): Նրան հաջորդում են իտալացի Ֆաբիանո Կարուանան (2844), բուլղարացի Վեսելին Տոպալովը (2800) և ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը (2797):

Հայաստանի հավաքականի անդամ Գաբիրել Սարգսյանը 53-րդն է (2690), Հրանտ Մելքումյանը՝ 64-րդը (2678), Սերգեյ Մովսեսյանը՝ 93-րդը (2657), իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ 94-րդը (2657):