Բենեդիկտ Քամբերբեթչը խոստացել է Շերլոք Հոլմսի և նրա հավատարիմ օգնական Վաթսոնի նոր արկածներ ժամանակակից Լոնդոնում, գրում է Комсомольская правда-ն, այնպես որ բրիտանական «Շերլոք» հայտնի սերիալի երկրպագուները ուրախանալու մեծ առիթ ունեն: 

38-ամյա դերասանը սեր է խոստովանել լրտեսին և հայտարարել, որ մեծ հաճույքով կկատարի այդ դերը նաև թոշակի անցնելուց հետո:

Հոլմսի դերակատարը «ֆենոմենալ» կինո է խոստացել հանդիսատեսին: Նման ակնարկներ արել է նաև Մարտին Ֆրիմանը` նշելով, որ երկրպագուներին սպասում են «հուզիչ անակնկալներ» և խորհուրդ տվել պատրաստվել անսպասելիին: