Սեպտեմբերի 29-ի երեկոյան ժամը 18:30-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կանցկացնի: Այս մասին հայտարարել է Աժ խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը: 

Արտահերթ նիստի ժամանակ կքննարկվի «ԴԱՀԿ» մասին ու հարկային մի շարք փոփոխությունների մասին օրենսդրական փաթեթը: Իսկ արտահերթ նիստի ձեռնարկողը Օրինաց երկիր կուսակցություն խմբակցությունն է:

Չնայած նիստի արտահերթ լինելուն, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնեց, որ ՀՀԿ-ն հարկ չի համարում ներկա գտնվելու այդ նիստին: