Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում: Ինչպես հայտնում է «Грузия-онлайн»-ը՝ նա հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: 

Երկու նախագահները քննարկել են Թուրքիա-Վրաստան բազմակողմանի համագործակցության հնարավորությունները, որպես կայուն ռազմավարական գործընկերների: 

Թուրքիայի նախագահը ևս մի անգամ հայտնել է իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության և սուվերենիտետի պահպանման գործում: Էրդողանը նաև հայտնել է, որ Թուրքիան ինչպես նախկինում կողմ է Վրաստանի ինտեգրմանը Հյուսիսատլանտյան դաշինք: 

Վրաստանի նախագահը հայտնել է նաև, որ նախագահ Էրդողանի հետ խոսել է վրացական-թուրքական-ադրբեջանական նախագծերի իրականացման կարևորության մասին: Քննարկվել են նաև այլ տարբեր բնույթի հարցեր: