Ոչ իշխանական եռյակը շարունակում է հանդիպումները ՀՀ տարբեր մարզերում:

«Ովքեր չեն վախենում մարզպետների, քաղաքապետերի սպառնալիքներից, բոլոր նրանց, ում համար թանկ է իրենց երեխաների ապագան, ովքեր 5 հազար դրամով չեն վաճառում իրենց երեխաների ապագան, խնդրում եմ՝ մեզ հետ միասին կանգնեն այստեղ»,- ասում է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում ասաց. «Մենք բոլորս կողմ ենք փոփոխություններին, մենք կարծում ենք, որ այսպես շարունակել չի կարելի, Սուրեն Խաչատրյանին ևս մեկ անգամ մարզպետ նշանակել չի կարելի»:

Տեսանյութը՝ azatutyun.am-ի: