Երեխաները մեր կյանքի ուրախությունն են: Երեխաների շնորհիվ է մարդու առօրյան լցվում գույներով, երջանկությամբ և սիրով: Ցանկացած ծնողի կյանքում առաջնային տեղ է զբաղեցնում իր երեխան, որի համար կարելի զոհել ամեն ինչ: Յուրաքանչյուր ծնող իր երեխայի համար կամենում է լավագույնը ինչ այս աշխարհը կարող է տալ:

Երեխայի առօրյա դաստիարակության մեջ առավել մեծ ներդրում է ունենում մայրիկը և հետևաբար յուրաքանչյուր մայր հասկանում է, թե շրջակա աշխարհը ճանաչելու ընթացքում երեխայի համար որքան կարևոր դեր է խաղում հագուստը: Ընտրելով հագուստ մանկիկի համար առաջնային չափանիշ է իհարկե դրա որակի բարձր լինելը, որը սակայն դեռ ամենը չէ: Անչափ կարևոր է նաև ուշադրություն դարձնել, թե երեխան ինչպես է զգում իրեն մայրիկի կողմից ընտրված հագուստի մեջ, հարմարավետ է արդյոք այն և ոչինչ չի խանգարում արդյոք երեխայի շարժումների ազատությանը:

Եվ բացի այս ամենը, չպետք է մոռանալ նաև գունային երանգների մասին: Փոքրիկները չափազանց էմոցիոնալ են, տպավորվող և ճանաչում են աշխարհը զգացմունքների միջոցով: Այդ իսկ պատճառով ծնողները պարտավոր են հասկանալ, թե երեխայի մտածելակերպի ձևավորման և հետագա զարգացման մեջ, որքան կարևոր դեր են խաղում հագուստի ոճն ու որակը:

Հայաստանում արդեն 8 տարի է, ինչ գործում է «Lc Waikiki» ֆրանսիական ընկերությունը, որը բարձրորակ և ոճային հագուստով ապահովում է ոչ միայն փոքրիկներին այլ նաև նրանց ծնողներին: Իր գործունեության այս երկար տարիների ընթացքում «Lc Waikiki»-ն համոզվել է ճիշտ, արդյունավետ և որակյալ գովազդային քաղաքականություն իրականացնելու կարևորության մեջ: «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը նույնպես կարևորելով մարդկության ապագայի՝ երեխաների, առողջ և կայացած լինելու հանգամանքը և համագործակցելով «Lc Waikiki» բրենդի հետ, երևանցիներին է ներկայացնում նոր, գեգեղեցիկ լուծումներով և բարեկարգ ավտոբուս:

Ավտոբուսը շրջելով մեր սիրելի քաղաքի փողոցներով հիշեցնում է բոլոր ծնողներին, որ փոքրիկների համար չպետք է խնայել ոչինչ, չէ որ դրանք են Ձեր կյանքի ուրախությունը: