Զուր չեն ասում. «ամեն նորը լավ մոռացված հինն է»: Այս արտահայտության բացարձակ ճշմարտացիությունը ապացուցվել է տարիների փորձով: Խոսքը վերաբերվում է ինչպես հասարակ մարդկանց առօրյային, այնպես էլ թագուհիների, գրողների և այլ մեծանունների անձնական փորձին: 1824թ.-ին Ֆրանսիայում հայտնաբերվեցին Մարիա-Անտուանետայի անձնական դերձակի գրառումները, որտեղ նա «վերանորոգելիս» թագուհու հին զգեստը օգտագործում է այս արտահայտությունը: Սակայն իրականում պարզվում է նաև, որ տվյալ դեպքը միայն ապացույցն էր այս պատմական արտահայտության փառահեղության. այն ջերմորեն ընդունվեց մարդկանց կողմից և սկսվեց լայնորեն կիրառվել, քանի որ արդեն «հասցրել էր լավ մոռացվել»: 1340-ականներին անգլիացի պոետ Ջեֆրի Չոսերը ասել էր. «Չկա այնպիսի մի նոր ավանդույթ, որը հին չլինի»:

Իսկապես, այս հանրահայտ մտքի հետ պետք է, որ համաձայն լինի ցանկացած մարդ: Իրավացի է նաև, որ վերադարձը դեպի հինը իր հետ բերում է նոր շունչ, զգացմունքներ, լավ և պայծառ հիշողություններ: Բնակվելով Երևանում, չնկատել մեր քաղաքում տեղի ունեցող փոփոխություններն անհնար է: Այո՛, այն տարեցտարի գեղեցկանում է, նորանում...բայց քաղաքի այսպիսի յուրօրինակ տեսքը ապահովելն անհնար կլիներ առանց հին շենքերի, շինությունների և հին երևանյան ավանդույթների պահպանման ու զարգացման:

Մենք՝ Երևանի բնակիչներից յուրաքանչյուրս, պետք է մեր սեփական ներդրումն ունենանք քաղաքում հին ավանդույթներին նոր ընթացք հաղորդելու գործում: Եվ որքան հաճելի և արյունավետ կլիներ, եթե «նոր բիզնեսներն ու գործարարները» նույնպես միանային այս ձեռնարկին: Այսպիսով՝ «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը հանդիսանալով քաղաքի արտաքին տեսքի գեղեցկացման գործում առաջատար, որոշեց երևանցիներին վերադարձնել հին ավանդույթներից մեկը՝ մաքուր, բարեկարգ և գեղեցիկ արտաքինով տրոլեյբուսները: Այժմ քաղաքում կարող եք հանդիպել հինը կրող, սակայն նոր, թարմ և մաքուր տրոլեյբուսների:

Կարելի է ասել «Մոշն Թայմ» ընկերության շնորհիվ խաչվում են «հին և նոր» երևանյան ավանդույթները: