Հունիսին «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից գերեվարված 49 թուրքերն ազատ են արձակվել և բարեհաջող վերադարձել տուն: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:

Թուրքիայի վարչապետ դավութօղլուն նշել է, որ նրանք բերվել են Թուրքիայի հարավային Շանլըուրֆա քաղաք և որ բարեհաջող հանգուցալուծումը հնարավոր է դարձել թուրքական հետախուզության աշխատանքի շնորհիվ:

Նշենք, որ հունիսին իսլամիստները գրավել էին Մոսուլում Թուրքիայի հյուպատոսարանը, և առաքելության 49-ն անդամներն ու նրանց ընտանիքները, այդ թվում՝ երեք երեխա, գերության մեջ էին հայտնվել: Պատանդների թվում է եղել նաև Թուրքիայի գլխավոր հյուպատոսը: