«Երիտասարդ Պահպանողականների Միությունը շնորհավորում է Շանթ Հարությունյանին և իր զինակիցներին Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ»,- հայտարարություն է տարածել Երիտասարդ Պահպանողականների Միությունը:

«Շանթ Հարությունյանի նախաձեռնած «Ես սկսում եմ հեղափոխություն» շարժումը կենսունակ արժեհամակարգի կրող ազատ մարդու հայրենիք ձևավորելու հավակնող շարժում է: Այն բարձրացրել է ազգային անվտանգությանը, Հայաստանի տարածաշրջանային դերակատարությանը, ժողովրդավարական պետության, քաղաքացիական հասարակության կայացմանը վերաբերվող օրակարգային հարցեր։ Այն զարգացրել է անշրջելի գործընթաց, որը միտված է Հայաստանն ազատելու նախկին գաղութարարի քայքայիչ ազդեցությունից և պաշտպանելու շարունակվող կայսերապաշտական նկրտումներից:

Շանթ Հարությունյանի, նրա զինակիցների և որդու նկատմամբ դրածո վարչախմբի կողմից իրագործվող «դատավարությունը» և պահանջված ազատազրկումը գնահատում ենք հակամարդկային, հակաիրավական և հակապետական, դատապարտում և հորդորում ենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և այլ հասարակական կազմակերպություններին ևս դատապարտել այն»: