ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է «Հայաստան»
համահայկական հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ-ի,
Կանադայի, Իտալիայի և Հորդանանի հայ համայնքների ներկայացուցիչները։
Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Սփյուռքի ունեցած
դերակատարությունն Արցախի կյանքում՝ կարևորելով արտերկրի հայրենակիցների
աջակցությունը ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական ու քարոզչական
ճակատներում, հայտնել է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը։

Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է «Հայաստան» համահայկական
հիմնադրամի միջոցներով Արցախում իրականացվող ծրագրերը, ղարաբաղյան
հակամարտության կարգավորման ներկայիս վիճակն ու ԼՂՀ միջազգային ճանաչմանն
ուղղված դրական տեղաշարժերը։

Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը պատասխանել է հիմնադրամի նվիրատուների
կողմից բարձրացված հարցերին։