Սիրիայի հյուսիսային հատվածի ավելի քան 60 գյուղ գրավել են «Իսլամական պետություն» ծայրահեղականները: Այս մասին հայտնել է BBC-ն:

Գրավված տարածքների հիմնական բնակչությունը կազմում են քուրդերը: Բրիտանիայում հիմնված Սիրիայի մարդու իրավունքների վերահսկողության կենտրոնը հայտնել է, որ հազարավոր խաղաղ քաղաքացիներ ստիպված լքել են իրենց տները՝ իսլամիստների հարձակումների զոհ չդառնալու պատճառով:

Ինչպես նաև իրավապաշտպանների տվյալներով գրավված տարածքներից հեռացել են քուրդ զինված ուժերը: Թուրքիան բացել է սահմանը, որ փախստականները կարողանան լքել Սիրիան: