Ներկայացնում ենք Ձեզ նոր՝ «Բոյկոտ 3» կարճամետրաժ ֆիլմը, որի հեղինակն է ռեժիսոր Արշակ Զաքարյանը: Ֆիլմում արծարծվում է շատ արդիական և սուր քննարկումների առիթ հանդիսացող հարց. ինչո՞ւ են հայերը ապրանք ներկրում թշնամուց՝ հարստացնելով նրան: 

Հարցի պատասխանը կարծում ենք ակնհայտ է յուրաքանչյուրի համար, սակայն մի պահ կանգ առեք և խնդրին նայեք ավելի գլոբալ տեսանկյունից. չէ որ նույն թշնամու արյունոտ կոտորածներից անցել է 100 տարի, բայց վերքերը դեռ չեն սպիացել: 

Ֆիլմի հեղինակ` Արշակ Զաքարյան, բեմադրող օպերատոր` Դավիթ Հարությունյան, մոնտաժը Վիգեն Միքաելյանի, Պրոդյուսեր` Արման Գրիգորյան:

Դերերում` Արա Սարգսյան, Հայկ Բահարյան և Ալեքսանդր Զաքարյան:

Առաջարկում ենք Ձեր ուշադրությանը նաև «Բոյկոտ 1»-ը և «Բոյկոտ 2»-ը: