Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 20-23-ին արևելյան շրջաններում` ժամանակ առ ժամանակ, շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, արևելյան շրջաններում մառախուղ:

Քամին` հյուսիս–արևելյան, 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 20-21-ին էապես չի փոխվի, 22-23-ին արևելյան շրջաններում կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում` սեպտեմբերի 20-23-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: