«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Եվ այսպես` երեկ արդեն պաշտոնապես հայտնի դարձավ, որ ռուսները մեզ հերթական անգամ «քցել են»` հետ կանգնելով անցած տարի Վլ. Պուտինի այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունից` «Նաիրիտ» քիմիական գործարանը գնելու և այնտեղ հսկայածավալ ներդրումներ անելու ուղղությամբ: Երեկ ՀՀ Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը «Նաիրիտ»-ի գործարկման հնարավորություններին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը, որն էլ կանխավ շրջանառվող խոսակցությունների համաձայն, պիտի որ գներ «Նաիրիտ»-ը, սահմանված ժամկետներում որևէ առաջարկ չի ներկայացրել: Ավելին, ըստ Զախարյանի` «Ռոսնեֆտ»-ն արդեն մեկ ամիս է` այս հարցի շուրջ Հայաստանի էներգետիկայի նախարարությանը պատասխան չի տալիս: Զախարյանը նշել է, որ «Ռոսնեֆտ»-ի հետ վերջին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել օգոստոսին, որը, սակայն, այդպես էլ մնացել է օդում կախված:

Թե որն է «Ռոսնեֆտ»-ի` հայկական կողմի հետ տևական ժամանակ բանակցված առաջարկից հետ կանգնելու իրական պատճառը` հայտնի չէ: Համենայն դեպս` առայժմ այդ մասին որևէ պաշտոնական պարզաբանում ներկայացված չէ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: