Ինչպես և նախկինում հայտնել էինք՝ «Էյր Արմենիա» ավիաընկերության բոլոր թռիչքները կատարվում և կատարվելու են ըստ չվացուցակի, YerevanNews.am-ին հայտնել են ավիաընկերության գրասենյակից:

Չնայած տեխնիկական դժվարություններին, այնուամենայնիվ, օգտվելով Ռուսաստանում «Էյր Արմենիա» ավիաընկերության ներկայացուցչության միջոցներից իրականացրել է կողմից պահանջվող բոլոր վճարումները, որի արդյունքում ստացվեց համապատասխան հեռագիր, առ այն, որ, «Էյր Արմենիա» ավիաընկերության թե կանոնավոր, և թե չարտերային թռիչքները կսպասարկվեն առանց որևէ սահմանափակումների:

Սույն հայտարարությամբ ցանկանում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն ուղևորներին և գործընկերներին, ովքեր սույն թվականի սեպտեմբերի 11-ի հայտարարությունից հետո չմատնվեցին խուճապի և շարունակեցին համագործակցել և օգտվել մեր ավիաընկերության ծառայություններից: