«Հրապարակը» գրում է.

«Գործարար, մեծ բարերար Լևոն Հայրապետյանի կալանավորումը տեղիք տվեց մի շարք մեկնաբանությունների: Ոմանք կարծում են, որ դա Ռուսաստանի մեսիջն է Հայաստանի իշխանություններին՝ արտաքին քաղաքականության հարցերում այլընտրանքներ չորոնելու համար: Այլոց կարծիքով՝ Հայրապետյանի մեկուսացումը բխում է հատկապես Ադրբեջանի շահերից. Գործարարը ղարաբաղաադրբեջանական սահմանին՝ հենց ազերիների քթի տակ ռազմական ակադեմիա հիմնելու նախագիծ ուներ:

Հայրապետյանին փակելու մեջ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում: Ավելին, այդ կարծիքներն իրականությունից հեռու է համարում:

Լավ ճանաչելով գործարարին՝ Եզրաս արքեպիսկոպոսը չի կասկածում նրա անմեղությանը: «Լևոնին մեղադրանք են ներկայացրել, բայց չեն դատապարտել այդ մեղադրանքով: Նախաքննություն է ընթանում, և նրա մեղքը դեռ պետք է ապացուցվի դատարանում: Վստահ եմ, որ մեղադրող կողմը դժվարություններ է ունենալու Լևոնի մեղքն ապացուցելու գործում: Բայց մեզ հիմա ավելի շատ մտահոգում է նրա առողջական վիճակը»,-թերթին ասել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը»:

Մանրամասները՝ թերթի համարում: