«Հրապարակ» թերթը գրում է.

«Հոկտեմբերի 1-ից, Ստեփանակերտի քաղաքապետի որոշմամբ, Արցախի մայրաքաղաքում ուղեվարձը 70 դրամից կդառնա 100: Ինչպես մեկ տարի առաջ Երևանում քաղաքացիները մեծ բողոքի ալիք բարձրացրին և հասան արդյունքի` թույլ չտալով, որ 100 դրամից դառնա 150, այդպես էլ Արցախի երիտասարդությունը որոշել է ոտքի կանգնել և պայքարել ուղեվարձի թանկացման դեմ:

Իսկ Արցախի իշխանությունները պնդում են, որ ուղեվարձը թանկանում է բյուջետային աշխատողների աշխատավարձերի բարձրացումից հետո միայն, պետք է նկատել, որ այն կարող է սոցիալական լարվածություն ստեղծել հատկապես այն ընտանիքների մոտ, որոնցում երկուսից ավելի ուղևոր կա»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: