«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ-ական կանանց միջև կրկին «կռիվ է ընկել»: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր որոշել է այցելել Արագածոտնի մարզում գտնվող Արշակունիների դամբարան ու խնդրել է, որ իրեն ԱԺ պատգամավորների «ցուցակ» ներկայացնեն, որոնք կարող են ուղեկցել իրեն:

Ու սա հերթական «թեժ» մրցակցության պատճառ է դարձել ՀՀԿ կանանց միջև: Եվ երկար կսմիթներից հետո հաղթել են երկուսը:

Որոշում է կայացվել, որ ՀՀԿ կանանցից Հ. Աբրահամյանի հետ Աղձիք են մեկնելու ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանն ու Շուշան Պետրոսյանը»,- գրում է թերթը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: