Վրաստանի գլխավոր դատախազությունը կալանք է դրել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, ինչպես  նաև վերջինիս մոր, տատիկի և կնոջ` Սանդրա Ռուլովսի ունեցվածքի վրա, հաղորդում է Interfax-ը:

Սաակաշվիլիի փաստաբան Օտար Կախիձեի խոսքով՝ կալանքի տակ հայտնված ունեցվածքը ներառում է հողատարածքներ, տուն Թբիլիսիում և ավտոմեքենաներ:

Բողոքարկել դատախազության նմանատիպ քայլը ներկայիս վրացական օրենսդրությամբ անհնար է, այդ իսկ պատճառով բողոք է ներկայացվելու Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան: