Երգչուհի Լինդան ռուսական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, ով կարողանում է տարբերվել այն ողջ երաժշտական մթերքից, ինչը մատուցում է ռուսական էստրադան: Այդ ամենի հիմնական պատճառը թերևս նրա յուրահատկությունն է, բոլորից տարբերվող լինելը, ռիթմիկ երգերը` ողողված էթնիկ տարրերով, այլազգի երաժշտական գործիքներով և անսովոր տեքստերով, դեռ ավելին, ենթատեքստերով, աբստրակտ բեմական կեցվածքը, տարօրինակ կերպարները:

Նա ամեն անգամ կարողանում է հրաշալիորեն զարմացնել իր երկրպագուին. ոճային փոփոխություններն ուղղակի ապշեցնում ու անընդհատ բորբոքում են վերջիններիս հետաքրքասիրությունը։

Եվ ահա երգչուհին իր բազմաթիվ երկրպագուներին է ներկայացրել իր նոր տեսահոլովակը` «Повесь меня», որը վերոնշյալ բոլոր հատկանիշների առումով բավականին խոստումնալից է: