Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողնում Վարդանանց փողոցի թիվ 15 հասցեում գործող կիսակառույց սրճարանի տարածքում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված սրճարանի տարածքում` կիսակառույց շատրվանի միջից հայտնաբերել է պոլիէթիլային տոպրակ, որի մեջ առկա էր օդամղիչ հրացան, «AK» տիպի ինքնաձիգի 2 փամփշտակալ, ինքնաշեն լուսարձակիչ սարք, 32 մմ տրամաչափի փամփուշտ, փողատակի նռնականետի 10 նռնակ և 5.45 մմ տրամաչափի 90 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: