Գրանդ անունով փղին, որին սեպտեմբերի 18-ին, կատարել են շատ լուրջ վիրահատություն՝ ժանիքի հեռացմամբ, չէր հաջողվում արթնացնել, փոխանցում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով Թբիլիսիի կենդանաբանական այգու մամլո ծառայությանը: Ժանիքների հեռացումը ընդհանրապես չափազանց բարդ գործընթաց է, որին մասնակցում են տասնայկ մարդիկ: 

Սակայն արդեն հաղորդվում է, որ Գրանդ փղիկն արթնացել է: Նա ուշքի է եկել սեպտեմբերի 18-ի ուշ երեկոյան: