ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 15 անդամ-պետությունները միաձայն ընդունել են բանաձև, ըստ որի Էբոլա վիրուսը ճանաչվել է որպես միջազգային անվտանգության սպառնալիք, հայտնում է BBC-ն:

Անվտանգւթյան խորհուրդը բոլոր երկրներին կոչ է անում օգնել Արևմտյան Աֆրիկայում համաճարակի հետ պայքարին: Ընդունված բանաձևի մեջ առկա է նաև աֆրիկյան պետությունների սահմանների բացումը այն երկրների միջև, որտեղ համաճարակ կա արդեն:

Միջազգային առողջապահական կազմակերպության գնահատականով 2600 մարդ արդեն մահացել է Էբոլա վիրուսից: