Սեպտեմբերի 19-ին Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպումը, տեղեկացրել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: 

Հանդիպման ընթացքում մի շարք կարևոր հարցեր են քննարկվել, երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին: ինչպես նաև վստահություն է հայտնվել, որ կապերն ապագայում էլ կզարգանան: 

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական այցով Բաքու է ժամանել գիշերը: Վարչապետը հայտնել է որ իր պաշտոնին անցնելուց հետո առաջին այցերից մեկն է, որ կատարել է Ադրբեջան՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հռչակված «երկու պետություն, մեկ ժողովուրդ» կարգախոսին համահունչ: