«Անկախ հանրաքվեի արդյունքներից՝ շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը հանդիսանում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի իրացման դրսևորում:

Որևէ երկրում, որտեղ հարգվում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները, չի կարող չհարգվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը»,- անդրադառնալով Շոտլանդիայի ընտրություններին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նշենք, որ ընտրություններն արդեն տեղի են ունեցել և արդյունքները արդեն հրապարակվել են: Շոտլանդիան անկախությանը ոչ է պատասխանել: