Չին թենիսիստուհի` աշխարհի նախկին 2-րդ ռակետ Նա Լին ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան: Նա Լին բաց թողեց ԱՄՆ-ի բաց առաջնությունը վնասվածքի պատճառով: Թենիսիստուհին նշել է, որ ավարտում է կարիերան, որովհետև այլևս չի կարողանում  ֆունկցիոնալ առումով վերականգնվել և ցուցադրել բարձրակարգ թենիս:

Նշենք, որ Լին 32 տարեկան է:

Իր կարիերայի ընթացքում Նա Լին հաղթել է 2 «Մեծ սաղավարտի» մրցաշարերում` «Ռոլան Գարոսում» 2011 թվականին և Ավստրալիայի բաց առաջնությունում 2014 թվականին: