ՖԻՖԱ-ն հրապարակել է 2014 թվ. սեպտեմբեր ամսվա ֆուտբոլի ազգային հավաքանների վարկանիշային աղյուսակը:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-յի վարկանիշային աղյուսակում նահանջել է 16 կետով 2014 թվ. սեպտեմբերին զբաղեցրել է 52-րդ տեղը, ունենալով 556 միավոր:

Այժմ Հայաստանի ազգային հավաքականի անմիջական մրցակիցներն են Կոնգոյի, Բուրկինա-Ֆասոյի, Ճապոյիայի Գվինեայի և Պերուի հավաքականները:

Նշենք, որ լավագույնների տասնյակում են` Գերմանիայի, Արգենտինայի, Կոլումբիայի, Նիդերլանդների, Բելգիայի, Բրազիլիայի, Ուրուգվայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի ազգային հավաքականները:

Առաջատար Գերմանիայի ազգային հավաքականը իր հաշվին ունի 1765 միավոր: