Հայտնի մարզուհի Ալինա Կաբայևան իր սեփական ցանկությամբ հեռացել է Պետդումայից: Համաձայն կանոնակարգի դումայի կոմիտեն կասեցրել է Կաբայևայի պատգամավորական լիազորությունները: 

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ կոմիտեի նախագահ Սերգեյ Պոպովը ասել է. «պատգամավորը դիմում է գրել , և մենք այն բավարարել ենք»: Կաբայևան այս փոփոխությունը պարզաբանում է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով: 

Նշենք նաև, որ ԱԺ ներքին պալատուն Կաբաևան ներկայացնում է Թաթարստանը: Մտնում է «Միացյալ Ռուսաստան» կուսակցության մեջ: Կաբաևան պատգամավոր է դարձել 2007թ/-ից: