«Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Սյունիքի մարզպետի հավանական թեկնածուներից է «Հայոց Արծիվների» նախագահ Խաչիկ Ասրյանը: Անկեղծ ասած սա այն դեպքերից է, երբ Լիսկայի ֆոնին Ասրյան Խաչիկի մասին բացասական բան ասելը առնվազն տեղին չէ: Լիսկայի մասին խոսելը ավելորդ եմ համարում, քանի որ Հայաստանում չկա մարդ, ով չգիտի այդ մարդու խայտառակ «հերոսական» անցյալի մասին, էլ չենք խոսում ապագայի մասին, եթե նա նորից նշանակվի մարզպետ»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Արայիկ Արամյանը և շարունակում.

«Իսկ այսօր էլ լուր տարածվեց, թե Սուրիկ Խաչատրյանի հորաքրոջ որդին ձերբակալվել է թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով: Համաձայնեք, որ սա խայտառակություն է: Ինչ վերաբերում է Ասրյան Խաչիկին: Այս պաշտոնյան համենայն դեպս երբևէ չի հայտնվել սկանդալային պատմությունների մեջ, հակառակը աչքի է ընկել իր հայրենասիրությամբ ու աշխատասիրությամբ: Տպավորություն չստեղծվի, թե պաշտպանում եմ Ասրյանին, պարզապես ես էլ եմ ՀՀ քաղաքացի և ուզում եմ իմ երկրի կարևորագույն մարզերից մեկը՝ Սյունիքն ունենա նորմալ մարզպետ»: